-webp(85)-o(jpg).webp?token=7092046669c0647fc19cf3499bdadc20)
ՄԵԿՆԱՐԿԸ
Հանդիպումն անցավ անչափ լարված և թեժ պայքարում։ Արդեն 4-րդ րոպեին, խաղի մրցավար Հենրիկ Նալբանդյանը խաղադաշտից հեռացրեց տանտերերի ֆուտբոլիստ Վելթոնին։
ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ
«Նոան», օգտվելով մրցակցի հանդեպ ունեցած քանակական առավելությունից, բացեց հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 22-րդ րոպեին։ Սակայն մի քանի րոպե անց «Արարատ–Արմենիան» արագ հակագրոհից հետո վերականգնեց հաշվի տարբերությունը։
ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ
Երկրորդ խաղակեսն իրադարձություններով ավելի լեցուն ստացվեց։ «Նոայի» բոսնիացի հարձակվող Մուլահուսեյնովիչը ևս մեկ անգամ դիպուկությամբ աչքի ընկավ՝ դառնալով դուբլի հեղինակ։
Հանդիպման 65-րդ րոպեին, հանդիպման մրցավար Հենրիկ Նալբանդյանը երկրորդ անգամ իր գրպանից հանեց կարմիր գույնի քարտը, որն այս անգամ հասցեագրված էր «Նոայի» խորվաթ վինգեր Մարին Յակոլիշին։ Այս դրվագը շրջադարձային էր։ Թիմերի միջև քանակական տարբերությունը հավասարվելուց հետո «Արարատ–Արմենիան» կարողացավ երկրորդ անգամ հետ բերել կորցրածը։ 81–րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը։ Սակայն այսքանով հանդիպման թեժ իրադարձությունները չավարտվեցին։
ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԸ
Հայաստանի գործող չեմպիոնի կազմում, փոխարինման դուրս եկած Վիրջիլ Պինսոնը 88-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից, որից հետո «Նոան» մնաց 9 հոգով։
Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ–ոքիով՝ 2-2։
Այս խաղից հետո «Նոան» վաստակած 10 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։
Հաջորդ հանդիպումը երևանյան թիմը կանցկացնի սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցելով Չարենցավանի «Վանի» հետ։