Back

Կարող ենք մրցել ցանկացած մրցակցի հետ․ Մարին Յակոլիշ

14/09/2025
Կարող ենք մրցել ցանկացած մրցակցի հետ․ Մարին Յակոլիշ

«Նոայի» խորվաթ վինգեր Մարին Յակոլիշը կիսվել է «Փյունիկի» դեմ խաղի մասին իր կարծիքով։

«Շատ երջանիկ եմ գոլերի և հաղթանակի համար։ Կարծում եմ, առաջին գոլը հենց այնպիսինն էր, ինչպես որ մարզիչը հրահանգել էր մեզ մարզումների ընթացքում, և դա իրագործեցինք խաղի ժամանակ։ Հարձակման գծում լավ որակներ ունենք և դրանք շատ լավ օգտագործեցինք։ Հետո եղավ երկրորդ գոլը։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի հրաշալի հարվածների է տիրապետում Հելդերը, և այդ պահին նա մենակ էր։ Փոխեցինք գրոհի ուղղությունը, փոխանցեցի գնդակը Հելդերին, որն էլ հրաշալի եզրափակեց այն։

Գիտեք՝ «Փյունիկը» լավ թիմ ունի։ Սա դերբի էր, ու երբ որ խաղում ես դերբիում, գիտես, որ պետք է հաղթես։ Կապ չունի, թե ինչպես ես խաղում։ Կարծում եմ, որ այսօր մեր լավագույն խաղը չխաղացինք, բայց հրաշալի է այն, որ որքան էլ լավ չես խաղում, սակայն կարողանում ես հաղթել։ Այսօր մենք ցույց տվեցինք, որ անգամ երբ լավ չենք խաղում, անգամ երբ քամի է, մենք կարողանում ենք հաղթել և վաստակել երեք միավորը, որի համար էլ այսօր պայքարում էինք։

Չեմ կարծում, որ մեզ հարկավոր է հավելյալ մոտիվացիա։ Մենք այսօր ցույց տվեցինք, որ կարող ենք մրցել ցանկացած մրցակցի հետ յուրաքանչյուր խաղում։ Ցանկանում ենք հաղթել այդ խաղում։ Դժվար խաղ է սպասվում։ Գալիք շաբաթների ընթացքում բարդ հանդիպումներ են լինելու, բայց մենք շարժվելու ենք առաջ՝ խաղից խաղ։ Ինչպես ասացի, երկուշաբթի մենք կրկին կպատրաստվենք, հաջորդ օրը ևս, և գալիք շաբաթ օրը մենք կգնանք հաղթելու այդ խաղը», – նշել է Յակոլիշը։

cursor