-webp(85)-o(jpg).webp?token=34059f2c066a187ac4f73d51d5a39eb0)
«Նոայի» պաշտպան Գոնսալո Սիլվան պորտուգալական Craques-ի հետ զրույցում խոսել է տարբեր թեմաների մասին։
Հայաստանում հարմարվելու մասին
Գոնսալոն նկարագրեց իր տեղափոխությունը Հայաստան այս կերպ․
«Շատ լավ էր ամեն ինչ և նույնիսկ զարմացնող։ Ինձ շատ օգնեց նաև այն փաստը, որ պորտուգալացի այլ խաղացողներ էլ կային թիմում։ «Նոա» տեղափոխվելու հնարավորությունն առաջացավ «Ֆարենսեի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։ Գլխավոր հիմքը Հայաստան տեղափոխվելու՝ «Նոայի» մեծ ցանկությունն էր, որ գամ այստեղ»։
Հայկական ֆուտբոլի մասին
«Անկեղծ ասած, չեմ ցանկանա համեմատություններ տանել հայկական և պորտուգալական ֆուտբոլի միջև։ Ցանկանում եմ նշել, որ մենք առաջին հայկական ակումբն ենք, որ որակավորվել ենք եվրոպական մրցաշարի հիմնական փուլ երկրորդ տարին անընդմեջ։ Հայաստանում կան 3–4 թիմեր, որոնք կարող են պայքար մղել Պորտուգալիայում։ Շատ հայկական թիմեր կան, որոնք ավելի մեծ ներդրումներ են անում, քան պորտուգալական որոշ թիմեր։ «Նոայի» հաջողությունը կայանում է նաև նրանում, որ ակումբը ստիպում է մնացած հայկական ակումբներին ևս ներդրումներ անել՝ պայքար մղելու համար»։
Հայաստան – Պորտուգալիա
Անդրադառնալով Հայաստան – Պորտուգալիա հանդիպմանը Գոնսալո Սիլվան նշեց․
«Պորտուգալիան պետք է զգույշ լինի։ Հայաստանի հավաքականը սպասելու է Պորտուգալիայի սխալին։ Չեմ կարծում, որ տանտերերը կգրոհեն բարձր դիրքերից։ Պորտուգալիան պետք է պատրաստ լինի Հայաստանի արագ հակագրոհներին և ուշադրություն դարձնի այն ֆուտբոլիստների անհատական որակներին, ովքեր սպասելու են պորտուգալացիների սխալներին»։