-webp(85)-o(jpg).webp?token=8215bdec106301313fd8ab773d082efe)
«Նոայի» ֆուտբոլիստ Հելդերը պորտուգալական A Bola-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է առաջացել Հայաստան տեղափոխվելու հնարավորությունը։
«Ես հեռացա կիպրական «Անորթոսիսից» ֆինանսական խնդիրների պատճառով։ Գտնվում էի արձակուրդում, երբ իմ նախկին մարզիչը կապ հաստատեց ինձ հետ։ Նա ասաց, որ «Նոան» հետաքրքրված է ինձնով։ Սկզբում ինձ այդքան էլ չհետաքրքրեց առաջարկը, հետո իմ գործակալը կապ հաստատեց «Նոայի» հետ։ Ակումբը ներկայացրեց իր նախագիծը, պայմանները, որոնք նրանք կարող էին առաջարկել ինձ և իմ ընտանիքին։ Մենք մի քանի զրույց ունեցանք և հասանք համաձայնության։
Սկզբում իմ ցանկությունն այն էր, որ մնայի Կիպրոսում։ Ես իսկապես սիրեցի այդ երկիրը։ Առաջնությունը շատ մրցակցային և դիտարժան էր։ Երբ հնարավորություն եղավ միանալու «Նոային», դա իմ առաջնային տարբերակը չէր։ Ես զրույց ունեցա այն մարդկանց հետ, որոնք ճանաչում էին Հայաստանը և առաջնությունը։ Իմ մտքում կար, որ տեղափոխվեմ Պորտուգալիային ավելի մոտ վայր, բայց երբ տեսա «Նոայի» նախագիծը, հավանեցի և ընդունեցի այն»։
Խոսելով Հայաստան–Պորտուգալիա մրցավեճի մասին՝ Հելդերը նշեց․
«Շատ լավ է, որ իմ երկրի ազգային հավաքականը խաղում է այստեղ։ Նաեւ լավ է Հայաստանի հավաքականի համար, քանի որ տղաները կմրցեն բարձր մակարդակ ունեցող ֆուտբոլիստների հետ։ Այժմ Պորտուգալիան լավագույններից մեկն է աշխարհում, և նրանց հետ մրցելը շատ արժեքավոր կլինի»։