-webp(85)-o(jpg).webp?token=1956ab7fe452ebfeff27c667c8bd4fab)
«Նոա» ՖԱ–ի շարքերը համալրել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն։
26-ամյա դարպասապահը «Նոային» է միացել Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնից»՝ վարձակալական հիմունքներով։
Վարձակալության ժամկետը նախատեսված է 1 տարով։
Ֆայուլուն Հայաստանի չեմպիոնի կազմում կկրի 16 համարի մարզաշապիկը։