Մեր թիմի դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն Կոնգոյի ԴՀ-ի կազմում դուրս է եկել 2026 թվականի Աշխարհի առաջնության Աֆրիկայի գոտու անցումային խաղերի եզրափակիչ, որտեղ մրցելու է Նիգերիայի հետ։
Նոյեմբերի 13-ին անցումային խաղերի կիսաեզրափակչում Կոնգոյի ԴՀ-ն 1-0 հաշվով առավելության է հասել Կամերունի նկատմամբ։
Շնորհավորում ենք Ֆայուլուին և իր հավաքականին այս նվաճման համար։