-webp(85)-o(jpg).webp?token=52b9703a505088dd0a531c419fd0e551)
Օգոստոսի 28-ին, ժամը 20:00-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Նոա» – «Օլիմպիա» հանդիպումը։
Խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար «Նոան» կազմակերպել է անվճար ուղևորափոխադրում։
Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել ուղևորի տվյալները՝
https://docs.google.com/.../1syA.../edit
Ավտոբուսները կմեկնեն օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակից (Marriott հյուրանոցի հարակից տարածքից) դեպի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ։
Խաղի ավարտից հետո ավտոբուսները կվերադառնան մարզադաշտից դեպի Հանրապետության հրապարակ։