Back

Թարմացվել է IFFHS վարկանիշային աղյուսակը

16/10/2025
Թարմացվել է IFFHS վարկանիշային աղյուսակը

Օրերս հրապարակվել է IFFHS ակումբների վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» եվրոպական ասպարեզում բարեհաջող ելույթների շնորհիվ բարձրացել է 9 հորիզոնականով և առաջ է անցել այնպիսի անվանի ակումբներից, ինչպիսիք են «Նյուքասլ Յունայթեդը», «Էվերթոնը», «Ֆուլհեմը», «Վալենսիան», «Սևիլյան», «Օլիմպիկ Մարսելը» և այլք։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով՝
https://www.iffhs.com/posts/4674

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում «Նոան» իր երկրորդ հանդիպումը կանցկացնի Ռումինիայում, մրցելով «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

cursor