-webp(85)-o(jpg).webp?token=c8bc1348fe01a88e9c9ab7e8e1eb55f9)
«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի՝ «Ռիեկայի» հետ տնային խաղի համար։
Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, 3x4 չափի լուսանկար, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։
Հայտերը կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 26-ը` ժամը 18։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Նոա» - «Ռիեկա» խաղը կկայանա հոկտեմբերի 2-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կսկսվի 20:45-ին։