-webp(85)-o(jpg).webp?token=46fc547e7ec9d258944019c167c3420e)
«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ փուլի՝ «Օլիմպիա Լյուբլյանայի» հետ տնային խաղի համար։
Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։
Հայտերը կարող եք ուղարկել մինչև օգոստոսի 26-ը` ժամը 15։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ փուլի «Նոա» - «Օլիմպիա Լյուբլյանա» խաղը կկայանա օգոստոսի 28-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ու կսկսվի 20:00-ին։