-webp(85)-o(jpg).webp?token=1624781de3cc601405d7e1abaaadf673)
«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ տնային խաղի համար։
Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։
Հայտերը կարող եք ուղարկել մինչև օգոստոսի 12-ը` ժամը 15։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» խաղը կկայանա օգոստոսի 14-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ու կսկսվի 21:00-ին։