«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հինգերորդ տուրի՝ «Լեգիայի» հետ տնային խաղի համար։
Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, 3x4 չափի լուսանկար, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։
Հայտերը կարող եք ուղարկել մինչև դեկտեմբերի 5-ը` ժամը 18։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հինգերորդ տուրի «Նոա» - «Լեգիա» խաղը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կսկսվի 21:45-ին։