-webp(85)-o(jpg).webp?token=4d7d94c0a6df774bcf0289c8e2689f99)
«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը 2025/26 մրցաշրջանի Fastex Պրեմիեր լիգայի և Հայաստանի Գավաթի խաղարկության տնային հանդիպումների համար։
Հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել info@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, լրատվամիջոցի անվանում, ինչպես նաև հավատարմագրվող անձի գործունեություն (լուսանկարիչ, օպերատոր, լրագրող)։
Հայտերը կարող եք ուղարկել մինչև օգոստոսի 10-ը` ժամը 15։00։
Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն հաստատման վերաբերյալ։
Հավատարմագրերը կարող եք ստանալ «Նոայի» տնային հանդիպումներից առաջ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտի ասուլիսների սրահից։