ՀՖՖ Մրցումների բաժինը փոփոխություն է կատարել նաև Fastex Պրեմիեր լիգայի խաղացանկում։
3-րդ տուրի «Գանձասար» - «Նոա» խաղը՝ նշանակված 17․08․2025 թվականին՝ սկիզբը ժամը 20։00-ին Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, տեղափոխվել է Վահագն Թումասյանի անվան մարզադաշտ, սկիզբը ժամը 20։00-ին, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա «Նոան»։
Համապատասխանաբար 16-րդ տուրի «Նոա» - «Գանձասար» խաղը՝ նշանակված Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, տեղափոխվում է Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտ, որտեղ դաշտի տեր ակումբ կհանդիսանա « Գանձասար» ՖԱ–ն։