Back

Ոչ–ոքի Ջիբրալթարում

07/08/2025
Ոչ–ոքի Ջիբրալթարում

Օգոստոսի 7-ին Ջիբրալթարի «Եվրոպա Փոինթ» մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Նոայի» կազմում հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Յան Էտեկին, իսկ առաջին խաղակեսի ավարտին հյուրերը 11-մետրանոց վաստակեցին, որը չիրացնելուց հետո, վրա հասած ֆուտբոլիստը գրավեց Հայաստանի չեմպիոնի դարպասը։

Ընդհանուր առմամբ հանդիպման մրցավարը «Նոայի» կատարմամբ երեք գոլ չարձանագրեց։ 3-ն էլ չարձանագրվեցին խաղից դուրս վիճակի պատճառով։

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի 21:00-ին։

cursor