Back

Ոչ–ոքի՝ Աբերդինում

27/11/2025
Ոչ–ոքի՝ Աբերդինում

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» «Պիտոդրի» մարզադաշտում ուժերը չափեց «Աբերդինի» հետ։

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍԻ ՑԱՎԱԼԻ ԱՎԱՐՏԸ

Հանդիպման հաշիվը բացվեց 45-րդ րոպեին։ Տանտերերի կազմում աչքի ընկավ Քևին Նիսբեթը։

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՈՒՄ «ՆՈԱՆ» ՎԵՐԳՏԱՎ ԻՐ ԽԱՂԸ

«Նոայի» պատասխան գնդակը խփվեց 52-րդ րոպեին։ Մաթեուս Այաշի ոսկերչական փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով աչքի ընկավ «Նոայի» գոլահար Նարդին Մուլահուսեյնովիչը։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

ՊԵՐԿՈՎԻՉԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Հետխաղյա ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը, ամփոփելով հանդիպումը, նախ շնորհավորեց երկու թիմերի ֆուտբոլիստներին լավ խաղի կապակցությամբ, այնուհետև նշեց, որ այնքան էլ գոհ չէր առաջին խաղակեսի ընթացքից։ Այդ պատճառով երկրորդ խաղակեսում նա փոխեց «Նոայի» մարտավարությունը՝ դաշտ դուրս բերելով երկրորդ հարձակվողին, ինչն էլ իր արդյունքը տվեց, և հաշիվը հավասարվեց։

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Այս խաղից հետո «Նոան» 5 միավորով մրցաշարային աղյուսակի 23-րդ հորիզոնականում է։

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ՝ 5-րդ տուրում սեփական հարկի տակ կմրցի լեհական «Լեգիայի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 21:45-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ

Իսկ մինչ այդ «Նոան» վերադառնում է Հայաստան. Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նոայի» մրցակիցը Չարենցավանի «Վանն» է։ Այս հետաքրքիր դիմակայությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

cursor