-webp(85)-o(jpg).webp?token=536ab8e8a83346bd56717b94d8b0f964)
Օգոստոսի 14-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» պատասխան հանդիպումը։
Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
Պատասխան խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-6 հաշվով առավելության հասավ «Լինկոլն Ռեդ Իմպսը» և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆ փուլում։
«Նոան» այս դիմակայությունը զիջելուց հետո պայքարը կշարունակի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ–օֆֆ փուլում, որտեղ կմրցի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանայի» հետ։
Առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Երևանի ժամանակով 22:00-ին Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում օգոստոսի 28-ին և կմեկնարկի 20:00-ին։