-webp(85)-o(jpg).webp?token=16d2b8653693330996d2131151ec1c4d)
Թիմը հանգրվանել է Ավստրիայի «Ավիտա» ռեզորտում։
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» հունիսի 15-ին ժամանել է Ավստրիա, որտեղ մինչև հուլիսի 1-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հավաքի ընթացքում նախատեսվում են նաև ընկերական հանդիպումներ։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին հայտնի կդառնա «Նոայի» մրցակիցը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։