Back

«Նոան» խաղավերջում առավելության հասավ «Արարատի» նկատմամբ

28/09/2025
«Նոան» խաղավերջում առավելության հասավ «Արարատի» նկատմամբ

Սեպտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Նոա» – «Արարատ» հանդիպումը։
 

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ
 

Առաջին կեսում «Արարատը» 40-րդ րոպեից մնաց 10 հոգով։ Վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց Քլինթոն Դոմբիլան։ Առաջին խաղակեսի վերջնամասում Տակուտո Օշիման կարողացավ բացել հանդիպման հաշիվը, սակայն VAR տեսակրկնապատկերից հետո հանդիպման մրցավար Զավեն Հովհաննիսյանը չեղարկեց գոլը։
 

«ԱՐԱՐԱՏԻ» ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻ ԽԱՂԸ
 

Երկրորդ խաղակեսի ընթացքում «Նոան» բազմաթիվ պահեր ստեղծեց, սակայն մրցակցի դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն փրկեց «Արարատին» վերահաս գոլերից։
 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ
 

Սակայն հանդիպման վերջնամասում 11-մետրանոց հարված նշանակվեց հյուրերի դարպասին։ Գնդակին մոտեցավ հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը, որը հստակ իրացրեց այն՝ 1-0։
 

Սա դեռ ամենը չէր։ Րոպեներ չանցած «Նոայի» բրազիլացի հարձակվող Մաթեուս Այաշը տուգանային հրապարակում ստանալով գնդակը, մեկ հպումով ուղարկեց այն մրցակցի դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ օգուտ «Նոայի»։
 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
 

Այս խաղից հետո «Նոան» վաստակած 16 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
 

ՍՊԱՍՎՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
 

Հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում կմրցի Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 20:45-ին։

cursor