-webp(85)-o(jpg).webp?token=e55f01e48d58ad11530a164dcc17a4fe)
Օգոստոսի 21-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի «Օլիմպիա» – «Նոա» հանդիպումը։
Դիմակայության առաջին խաղն ավարտվեց Հայաստանի չեմպիոնի առավելությամբ 4-1 հաշվով։
«Նոայի» կազմում գոլի հեղինակներ դարձան Մարին Յակոլիշը, նաև հեթ–տրիկ ձևակերպեց Իմրան Ուլադ Օմարը։
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին։