Back

«Նոան» մեկ գոլի տարբերությամբ զիջեց «Ֆերենցվարոշին»

22/07/2025
«Նոան» մեկ գոլի տարբերությամբ զիջեց «Ֆերենցվարոշին»

Հուլիսի 22-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպումը։

Հանդիպման առաջին գոլը հեղինակեց «Նոան»։ Հելդեր Ֆերեյրայի եզրից կատարած փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ստեֆան Գարթենմանը։ Առաջին կեսի վերջնամասում մրցակցի ֆուտբոլիստ Կալում Օդովդան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 

Երկրոր կեսի սկզբնամասում հյուր թիմի ֆուտբոլիստ Բարնաբաս Վարգան երկրորդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպասը։ 

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1-2 հաշվով։

Պատասխան հանդիպումը կկայան հուլիսի 30-ին Երևանի ժամանակով 22:00-ին Բուդապեշտի «Ֆերենցվարոշ» մարզադաշտում։

cursor