-webp(85)-o(jpg).webp?token=8617791c52a7c042198d3860d2d0d789)
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Նոա» – «Վան» հանդիպումը։
ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ
Առաջին խաղակեսում «Նոան» կարողացավ գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակում։ Հանդիպման 26-րդ րոպեին Իմրան Ուլադ Օմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Առաջին կեսում այլ գոլեր չարձանագրվեցին։
ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ
Երկրորդ խաղակեսում հանդիպման մրցավար Սարգիս Խաչատրյանը ևս մեկ 11-մետրանոց հարված նշանակեց։ Այս անգամ «Նոայի» դարպասին։ «Վանի» ֆուտբոլիստ Ալիեֆ Սանթոսը կարողացավ գրավել իր նորամուտը Հայաստանի չեմպիոնի կազմում նշող Թիմոթի Ֆայուլուի դարպասը։
Հանդիպման 69-րդ րոպեին շուրջ յոթուկես ամիս տևած ապաքինումից հետո խաղադաշտ դուրս եկավ «Նոայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։
ՄՈՒԼԱՀՈՒՍԵՅՆՈՎԻՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈԼԸ
Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված 2–րդ րոպեին Դավիթ Սուալեհեի ձախ եզրից կատարած կտրուկ փոխանցումից հետո բոսնիացի գոլահար Նարդին Մուլահուսեյնովիչը հաղթանակ պարգևեց Հայաստանի գործող չեմպիոնին՝ 2:1։
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Այս խաղից հետո «Նոան» տոնեց առաջնությունում 4-րդ հաղթանակը և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի կրկին տանտիրոջ կարգավիճակում «Արարատի» դեմ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։