Back

«Նոան» հաղթանակով մեկնարկեց ԿԼ–ի Լիգայի փուլում

02/10/2025
«Նոան» հաղթանակով մեկնարկեց ԿԼ–ի Լիգայի փուլում

Հոկտեմբերի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Նոա» – «Ռիեկա» հանդիպումը։

10.000-ից ավել երկրպագու էր ժամանել մարզադաշտում հետևելու Հայաստանի գործող չեմպիոնի եվրոպական հերթական հանդիպմանը։

Հանդիպմանը մեկնարկը բավականին հաջող ստացվեց «Նոայի» համար։ Տակուտո Օշիմայի անկյունայինից կատարած փոխանցումից հետո բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Այս դրվագից րոպեներ անց հանդիպման մրցավարը կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց հյուրերի ֆուտբոլիստին։

Երկրորդ խաղակեսում «Նոան» ուներ ևս մի քանի գոլային պահեր, սակայն չկարողացավ դրանք վերածել գոլի։ Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ օգուտ «Նոայի»։

Կոնֆերենցիաների լիգայում հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի Ռումինիայում՝ մրցելով «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։

cursor