-webp(85)-o(jpg).webp?token=27020386bc097029845e2bd5a6c196fa)
Գործող չեմպիոնը 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Օգոստոսի 3-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային տուրի «Նոա» – «Շիրակ» հանդիպումը։
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Մաթեուս Այաշը։ Առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին Վիրջիլ Պինսոնը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Երկրորդ կեսում երկուստեք գրոհներ եղան։ Սակայն գոլեր հեղինակեց միայն Հայաստանի գործող չեմպիոնը։ Նախ Դավիթ Սուալեհեի անկյունայինից կատարած փոխանցումից հետո Ներմին Զոլոտիչը եռապատկեց իր թիմի առավելությունը, այնուհետև Գուդմունդուր Թորարինսոնի եզրից կատարած փոխանցումից հետո իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ բոսնիացի Նարդին Մուլահուսեյնովիչը։
Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ օգուտ «Նոայի»։
Հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում օգոստոսի 7–ին Ջիբրալթարի «Եվրոպա Փոինթ» մարզադաշտում մրցելով «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի հետ։