-webp(85)-o(jpg).webp?token=8ea5d9eb56356b0e364092dfd88a55c7)
Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել էր 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», - Արտակ Դաշյան։
Ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել էր 2023/24 մրցաշրջանի միջնամասում։
Դարպասապահը «Նոայի» մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել իր դարպասը։
«Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – Օգնյեն Չանչարևիչ։
Իսկ թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 ամբողջական մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում։ «Նոայի» կազմում Համբարձումյանը մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
«Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – Հովհաննես Համբարձումյան։