-webp(85)-o(jpg).webp?token=192818271f2d259a4007bdda7fd9cf0b)
Պատասխան հանդիպումն ավարտվեց մարտական ոչ–ոքիով։
Հուլիսի 15-ին կայացավ ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բուդուչնոստ» – «Նոա» պատասխան հանդիպումը։
Հանդիպման մեկնարկը բավականին հաջող ստացվեց երևանյան թիմի համար։ Առաջին խաղակեսի սկզբանամասում Սանդրո Պերկովիչի թիմն արդեն երկու գնդակի առավելություն ստացավ։ Գոլի հեղինակներ դարձան Իմրան Ուլադ Օմարը և Ալեն Գրգիչը։ Երկու գոլերի փոխանցումներն էլ կատարեց պորտուգալացի Հելդեր Ֆերեյրան։ Հանդիպման 16-րդ րոպեին հանդիպման մրցավարը երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացրեց «Բուդուչնոստի» ֆուտբոլիստ Իվան Բուլատովիչին։
Երկրորդ կեսում մրցակիցը կարողացավ վերկանգնել երկու գոլի տարբերությունը և հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ–ոքիով։ Ընդհանուր դիմակայությունում «Նոան» 3-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, ժամը 20:00-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։