-webp(85)-o(jpg).webp?token=a4a7e39045952ff25ddddb9b0f5846b0)
Հավաքի ընթացքում թիմն անցկացրեց 5 հանդիպում, որոնցում տոնեց 4 հաղթանակ և գրանցեց 1 ոչ–ոքի։ Հավաքի ընթացքում թիմին միացան 2 ֆուտբոլիստներ՝ աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան և կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։
Թիմն այս պահին շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Տարվա առաջին պաշտոնական հանդիպումը «Նոան» կանցկացնի փետրվարի 19-ին, ժամը 16:00-ին, «Ջունիոր սպորտ» մարզադաշտում՝ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում սեփական հարկի տակ ընդունելով «Ալաշկերտին»։