-webp(85)-o(jpg).webp?token=bb5c5d1c1aee56033072449733863e68)
Օգոստոսի 31-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Ալաշկերտ» – «Նոա» հանդիպումը։
Հանդիպումը բավական բարդ ընթացք ունեցավ Սանդրո Պերկովիչի ֆուտբոլիստների համար։ Առաջին խաղակեսում տանտերերը կարողացան արագ բացել հանդիպման հաշիվը։ Արագ հակագրոհի արդյունքում Օլավալե Ֆարայոլան բացեց հանդիպման հաշիվը։
Առաջին խաղակեսի ավարտին «Ալաշկերտը» երկրորդ գնդակ ուղարկեց Ալեքսեյ Պլոշչադնիի պաշտպանած դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Մոմո Տուրեն։
Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով «Ալաշկերտի» հաղթանակով։
Այս խաղից հետոո «Նոան» վաստակած 6 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ Ընդ որում Հայաստանի գործող չեմպիոնն ունի նաև 2 բաց թողած հանդիպում։
Հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի սեպտեմբերի 14-ին տանտիրոջ կարգավիճակում ընդունելով Երևանի «Փյունիկին»։ Հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։