Back

«Նոան» ապահովեց իր տեղը ԿԼ–ի անցումային փլեյ–օֆֆ փուլում

18/12/2025
«Նոան» ապահովեց իր տեղը ԿԼ–ի անցումային փլեյ–օֆֆ փուլում

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լիգայի փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Նոան» Լեհաստանի «Լյուբլին» Արենայում մրցեց Կիևի «Դինամոյի» հետ։

Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց Վլադիսլավ Կաբաևը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Մատվեյ Պոնոմարենկոն կրկնապատկեց հաշիվը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 2:0։

Չնայած կրած պարտությանը՝ «Նոան» վաստակած 8 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։ Այս ցուցանիշով «Նոան» ընդգրկվեց լավագույն 24 թիմերի ցանկում և իրավունք ստացավ մասնակցելու անցումային փլեյ-օֆֆ փուլին՝ շարունակելով եվրոպական պայքարը։

«Նոան» իր անունը գրեց ոսկե տառերով՝ դառնալով Հայաստանը ներկայացնող առաջին ակումբը, որը դուրս է գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։ Սա հայկական ակումբային ֆուտբոլի համար պատմական նվաճում էր։

Նշենք նաև, որ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ավարտից հետո «Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը խփած 5 գոլով շարունակում է գլխավորել մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նույն ցուցանիշն ունեն նաև Ֆրանկո Կովաչևիչը՝ «Ցելյեից», և Միքայել Իսակը՝ «Լեխ Պոզնանից», սակայն Մուլահուսեյնովիչը գերազանցում է նրանց, քանի որ ունի նաև գոլային փոխանցում։

cursor