Հայաստանի Մ-14 տարիքային խմբի չեմպիոն «Նոա 2011» թիմը մարզիչ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Արմավիրի մարզպետարանում և հանդիպեց մարզպետ Արգիշտի Մեխակյանին
Միջոցառման ընթացքում մարզպետն ընդգծեց պատանի մարզիկների, ինչպես նաև մարզիչ Նարեկ Սարգսյանի երկարաժամկետ, հետևողական և արդյունավետ աշխատանքի կարևորությունը և հաջողություն մաղթեց նրանց՝ հետագա մրցաշարերում: