Back

«Նոա–2»-ը զիջեց «Լեռնային Արցախին»

12/08/2025
«Նոա–2»-ը զիջեց «Լեռնային Արցախին»

Օգոստոսի 12-ին Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրի «Լեռնային Արցախ» – «Նոա–2» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով՝ օգուտ «Լեռնային Արցախի»։

Մրցակցի կազմում գոլերի հեղինակ դարձան Ախմեդ Ջինդոյանը և Տիգրան Պետրոսյանը։

Առաջին խմբի երրորդ տուրում մեր թիմը տնային խաղում կհանդիպի «Փյունի–Ակադեմիային»։ Հանդիպումը տեղի կունենա «Նոա» ակադեմիայում օգոստոսի 19-ին, ժամը 18:30-ին։

cursor