Back

«Նոա–2»-ը զիջեց «Հայքին»

12/09/2025
«Նոա–2»-ը զիջեց «Հայքին»

Օգոստոսի 12-ին «Նոա» ֆուտբոլի ակադեմիայում Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Նոա–2»-ը և «Հայքը»։

Հանդիպման առաջին կեսում հյուրերը կարողացան վճռել խաղի ելքը։ «Հայքի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վիլիամս Իպեյեն։

Հանդիպումն ավարտվեց «Հայքի» հաղթանակով՝ 0-2 հաշվով։

Այս խաղից հետո «Նոա–2»-ը վաստակած 5 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում։

Հաջորդ հանդիպումը Պաուլո Լեյտոյի սաները կանցկացնեն սեպտեմբերի 22-ին Ավանի ակադեմիայում մրցելով «Արարատ–Արմենիա-2»-ի դեմ։

 

cursor