-webp(85)-o(jpg).webp?token=f7f55224e26021d86fced17e1fa20513)
Օգոստոսի 29-ին «Նոա» ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցավ Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրի «Նոա-2» - «Արարատ-2» հանդիպումը։
Թիմերի միջև խաղը բավականին գոլառատ ստացվեց, որն ավարտվեց «Նոա-2»-ի առավելությամբ՝ 5:3 հաշվով։
Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆոֆանա Բիլալը, մեկական անգամ էլ աչքի ընկան Զավեն Խուդավերդյանը և Արմեն Խանջյանը։
Այս հանդիպումից հետո մեր երկրորդ թիմը վաստակած 5 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական։
Հաջորդ հանդիպումը Պաուլո Լեիտաոյի սաները կանցկացնեն սեպտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով «Արարատի Արաքսին»։