.jpg?token=885ad84138ed20c2d7eaa5e46b8e8799)
Նորանշանակ գլխավոր մարզչին կօգնեն 4 մասնագետ։
- Զլատկո Բաշիչ
Գլխավոր մարզչի օգնական
Խորվաթ մասնագետի նախորդ ակումբը եղել է կիպրական «Պաֆոսը», որտեղ 2023–2025 թվականներին զբաղեցրել է ակադեմիայի ղեկավարի պաշտոնը։
- Ռոմեո Միտրովիչ
Դարպասապահների մարզիչ
Բոսնիացի փորձառու մարզիչը վերջին 5 տարիներին աշխատել է բոսնիական Մոստարի «Զրինսկիի» համակարգում։
- Միսլավ Յուրիչևիչ
Ֆիզպատրաստության մարզիչ
Խորվաթ մասնագետը 2024–25 մրցաշրջանում աշխատել է Խորվաթիայի Մ-16 տարեկանների հավաքականում և միաժամանակ կիպրական «Պաֆոսում»՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։
- Պաոլո Պերեշա
Վիդեովերլուծաբան
2020 թվականից խորվաթ մասնագետն աշխատել է Զագրեբի «Դինամոյի» ակադեմիայի համակարգում։