-webp(85)-o(jpg).webp?token=4e5b7fab78118c4c653423608f542d78)
Գվադելուպայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթանայել Սաինտինին այսուհետև հանդես կգա մեր ակումբի գույներով։
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Շվեյցարիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Սիոնն» էր, որտեղից նա մեր ակումբ է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով։
Պայմանագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։
Մեր նորեկը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Ֆրանսիայի «Լիգա 2»-ը ներկայացնող «Մարտիգ» թիմում, որի կազմում մասնակցել է 29 հանդիպման։
Սաինտինին մեր թիմում կկրի 39 համարի մարզաշապիկը։