Back

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլի ապագան․ Սանդրո Պերկովիչ

22/11/2025
Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլի ապագան․ Սանդրո Պերկովիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն «Ալաշկերտի» դեմ խաղից հետո խոսել է հայկական ֆուտբոլում առկա մեծ խնդրի, հայկական ֆուտբոլի ապագայի և առաջնության արդարության մասին:

«Հայաստանն ունի տաղանդավոր երեխաներ, հրաշալի ֆուտբոլիստներ, լավ մարզիչներ: Հայկական ֆուտբոլի խնդիրներն ամենևին նրանց պատճառով չեն: Խնդիրն այլ տեղ է. քանի դեռ մրցավարությունն ու լիգան այս մակարդակում են, հայկական ֆուտբոլը չի զարգանա:

Մրցավարությունը սպանում է հայկական ֆուտբոլի ապագան: Դա իմ համար չեմ ասում, այլ հայկական ֆուտբոլի գալիք սերնդի, որոնք իսկապես ունեն ապագա»,- Սանդրո Պերկովիչ

cursor