-webp(85)-o(jpg).webp?token=b60c402cf8dbd40936447e671e0ed515)
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը կիսվել է «Փյունիկի» դեմ տարած հաղթանակի մասին իր կարծիքով։
«Շնորհավորում եմ իմ տղաներին 3 միավորի համար։ Սա շատ կարևոր հանդիպում էր մեզ համար։ Մեր վերջին հանդիպումից հետո վերադարձանք հաղթանակների շարքին։ Մենք դա արեցինք, և ես շատ երջանիկ եմ։ Այժմ մեր կենտրոնացվածությունը հաջորդ մրցակցի վրա է։
Ցանկանում եմ նաև շնորհավորել Հայաստանի ազգային հավաքականին։ Նրանք հրաշալի խաղ ցուցադրեցին Իռլանդիայի դեմ։ Հրաշալի կազմ ունեն՝ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների և որակյալ, փորձառու ֆուտբոլիստների խառնուրդով։ Իմ կարծիքով, նրանք ունեն ամեն բան, ինչը հարկավոր է խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար», – նշել է խորվաթ մասնագետը։