Back

Մենք խաղում էինք հաղթանակի համար․ Հովհաննես Համբարձումյան

24/10/2025
Մենք խաղում էինք հաղթանակի համար․ Հովհաննես Համբարձումյան

Հովհաննես Համբարձումյանի կարծիքն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղի մասին։

«Բարդ հանդիպում էր, ճիշտ է, բայց լավ էինք խաղում։ Ցանկանում եմ շնորհավորել թե՛ երկրպագուներին, թե՛ թիմին լավ հանդիպում անցկացնելու համար։ Ու ճիշտ է, կարող էինք հաղթել, նաև հնարավորություններ ունեինք, բայց ոչ ոքին էլ լավ արդյունք է, և շարժվում ենք առաջ։

Ոչ միայն ոչ ոքի, մենք խաղում էինք հաղթանակի համար։ Ու շատ կարևոր է, որ տեսնում ես՝ թիմը հավատում է, առաջինից մինչև վերջին րոպեն պայքարում է հաղթանակի համար։

Իհարկե, շատ լավ է անպարտելի լինելը, բայց շարժվում ենք առաջ, գնում ենք խաղից խաղ։ Եվ պայքարելու ենք ամեն խաղին հաղթանակի համար», – Հովհաննես Համբարձումյան

cursor