-webp(85)-o(jpg).webp?token=d97d85eb6551db54b35075a8906997f0)
«Նոայի» 29-ամյա վինգեր Վիրջիլ Պինսոնը FRANCE 24-ի տաղավարում խոսել է «Նոայի» մասին։
«Ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար հաճելի է խաղալ Եվրոպայում։ Ներկայացնում եմ հայկական ակումբը՝ «Նոան», որը նոր նախագիծ է։ Ակումբի նախագահը երկու տարի է, ինչ ձեռք է բերել ակումբը։ Ակումբի նախագահը մեծ ներդրումներ է կատարում թիմում։ Եղել են նույնիսկ մի քանի աստղային ֆուտբոլիստներ, որոնք խաղացել են անգլիական Պրեմիեր լիգայում, այնուհետև եկել են «Նոա»։
Մենք խաղում ենք Եվրոպայում և ներկայացնում ենք Հայաստանը եվրոպական մրցասպարեզում։ Այնպես որ այնտեղ չկա մակարդակների տարբերությունը։ Դա Եվրոպան է։ Մենք ներկայացնելու ենք ամբողջ երկիրը Կոնֆերենցիաների լիգայում։ Այո, մենք կենտրոնացած ենք Եվրոպայում հաջող հանդես գալու համար։ Շատ ոգևորված ենք ակումբը Եվրոպայում ներկայացնելու և բարձր մակարդակի թիմերի դեմ խաղալու համար։
Ես հիանալի փորձառություն եմ ձեռք բերել եվրոպական երկրներում խաղալով, իսկ այժմ ինձ շատ երջանիկ եմ զգում Հայաստանում։
Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել։ Նախորդ մրցաշրջանում նվաճեցինք բոլոր տիտղոսները՝ չեմպիոնական տիտղոսը և Գավաթը, և լավ ճանապարհ ունեցանք Կոնֆերենցիաների լիգայում։ Այժմ հույս ունենք, որ կրկին կդառնանք չեմպիոն և լավ հանդես կգանք Կոնֆերենցիաների լիգայում։
Իհարկե դա երազանք է։ Մեծ պատիվ կլինի ներկայացնել Կամերունի ազգային հավաքականը, և դա հնարավոր է։ Այդ երազանքը սարերի հետևում չէ, այնպես որ ես հույս ունեմ։»
Ամբողջական հարցազրույցը ստորև՝
https://www.youtube.com/watch?v=4bRmdixRvYI