-webp(85)-o(jpg).webp?token=8c657b4f3c9502e46119b3f8183d8cd9)
1 միլիարդ դրամ՝ Վաղարշապատին. «Նոան» 688 մլն դրամով գնեց ենթակառուցվածքների հողատարածքը և 312 միլիոն դրամ նվիրաբերեց Վաղարշապատ համայնքին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ՖԱ–ի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։ Վաղարշապատ համայնքի ավագանու հաստատումից հետո իրականացվել է 23.8 հա մակերեսով հողատարածքի առքուվաճառքը համայնքի և «Նոա» ՖԱ-ի միջև։ «Նոան» հողատարածքի դիմաց վճարել է շուրջ 688 մլն դրամ։
Այսօր «Նոա» ՖԱ-ի և համայնքի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որն օգտագործվելու է համայնքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Պայմանագրով «Նոա» ՖԱ-ն մոտ 312 մլն դրամ է նվիրաբերում Վաղարշապատ համայնքին։
Այսպիսով, ընդհանուր «Նոան» 1 միլիարդ դրամ է վճարել Վաղարշապատ համայնքին։
«Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը հողատարածքի ձեռքբերումից հետո նշել է.
«Սա հաջորդ քայլն է դեպի մեր երազանքը։ Մենք մեր բոլոր քայլերի մասին կիսվելու ենք ֆուտբոլային հանրության հետ։ Շնորհակալ ենք Վաղարշապատ համայնքին սերտ աշխատանքի համար։ Առա՜ջ դեպի մեր նոր նպատակներ։»