-webp(85)-o(jpg).webp?token=a38f19b76f81668f848968f06a379660)
Հեթ–տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստը կիսվել է խաղի մասին կարծիքով։
Իհարկե, ես շատ երջանիկ եմ։ Խփեցի 3 գոլ։ Այսպիսի բան ամեն խաղում չի լինում։ Ինձ համար սա յուրահատուկ երեկո է։ Բայց ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք 4-1 հաշվով։
Այո, սա իմ կարիերայի առաջին հեթ-տրիկն էր։ Ես բազում անգամներ եմ դարձել գոլի հեղինակ։ Դարձել եմ երկու գոլի հեղինակ կամ մեկ գոլ եմ խփել և երկու գոլային փոխանցում կատարել, բայց երբեք 3 գոլ չեմ խփել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ Նրանք յուրաքանչյուր խաղի գալիս են, տալիս են մեզ հավելյալ մոտիվացիա։ Այնպես է, կարծես նրանք մեր 12-րդ խաղացողն են։ Ես շատ երջանիկ եմ նրանց հետ։
Մեզ անհրաժեշտ է հաղթել նաև երկրորդ խաղում։ Ոչինչ դեռևս որոշված չէ։ Մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ ֆուտբոլում։ Պետք է կենտրոնանանք նաև հաջորդ խաղի վրա։