-webp(85)-o(jpg).webp?token=59280d33b9230bc94c239a17350819fd)
«Ֆերենցվարոշի» հետ կայացած խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է հանդիպումը։
«Շնորհավորում եմ «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ։ Ցանկանում եմ հաջողություններ հետագայում։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ խաղացողներին, քանի որ հանդիպման մեծ մասում լավ տեսք ունեինք: Խաղում էինք լավ մրցակցի դեմ։ Արեցինք առավելագույնը, և դրա համար էլ ես երջանիկ եմ, և մենք շատ բան կսորովորենք այս խաղից։
Մենք լսում և զգում էինք երկրպագուների ներկայությունն այստեղ։ Նրանց ձայները լսելի էին, և աջակցությունը մեծ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայ երկրպագուներին, որոնք եկել էին մարզադաշտ։ Դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նրանց հուսախաբ չենք արել։ Ինչպես նշեցի, իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին այդ պահին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում», – Սանդրո Պերկովիչ
Ամբողջական ասուլիսը ստորև՝
https://youtu.be/2zs7L8xeimU