-webp(85)-o(jpg).webp?token=17915079b5e33047012abd1dc857490a)
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը կիսվել է «Ալաշկերտի» դեմ խաղի մասին իր կարծիքով։
«Շնորհավորում եմ «Ալաշկերտին»։ Արժանի հաղթանակ էր։ Գիտեինք, որ բարդ է լինելու մեզ համար խաղալ «Օլիմպիայի» դեմ հանդիպումից ընդամենը 66 ժամ անց։ Ես փորձեցի մի քանի ռոտացիա կիրառել: Խաղաժամանակ տրամադրեցի այն ֆուտբոլիստներին, որոնք վերջերս քիչ հնարավորություն էին ստանում, բայց մենք դատարկված էինք, հատկապես առաջին խաղակեսում՝ առանց էներգիայի էինք։
Շատ էինք զիջում մենապայքարներում։ Այսօր մեր օրը չէր։ Շարժվում ենք առաջ», - Սանդրո Պերկովիչ
Ամբողջական ասուլիսը ստորև՝
https://www.youtube.com/watch?v=ovik2xLJ5Yk