-webp(85)-o(jpg).webp?token=42b573e2c41dd88b3c75039c4ea89142)
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը հարցազրույց է տվել խորվաթական հեղինակավոր index.hr կայքին, որում խոսել է Հայաստանի, Երևան տեղափոխվելու և «Նոայի» մասին։
«Երբ ես մի փոքր ուսումնասիրեցի, Երևանն ինձ հիացրեց։ Այն գեղեցիկ է, հայերը հրաշալի մարդիկ են։ Ինձ շատ ջերմ են ընդունել, և ես այլևս ինձ օտար չեմ զգում։ Եթե աշխատանքային տեսանկյունից նայենք, ապա ենթակառուցվածքները հրաշալի մակարդակի վրա են։ Մենք ունենք գերազանց աշխատանքային պայմաններ, և դա առաջնային պատճառ էր այս պաշտոնը ստանձնելու համար»։
Խորվաթ մասնագետը խոսել է նաև Չեմպիոնների լիգայում «Նոայի» ելույթների մասին՝ նշելով, որ շատ գոհ է որակավորման առաջին փուլից, քանի որ դա ակումբի համար շատ կարևոր էր։
«Հեշտ չէր, ճնշումը բավականին մեծ էր։ Կարծում եմ՝ մենք ցույց տվեցինք, որ մենք ենք ուժեղ թիմը և միանշանակ արժանի էինք այդ փուլը հաղթահարելուն»։
Վերջում մարզիչն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչն է նրան զարմացրել Հայաստանում։ Նա նշել է, որ եղել են միայն հաճելի անակնկալներ, և բոլորը չափազանց բարի են նրա հանդեպ։
Ամբողջական հարցազրույցը ստորև՝
index.hr