2026 թվականի ԱԱ–ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Հունգարիայի ընտրանու հետ։
Հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով՝ օգուտ հյուրերի։
Մրցակիցն իր միակ գոլը խփեց 33-րդ րոպեին։ Դոմինիկ Սոբոսլայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բարնաբաշ Վարգան։
«Նոայի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում։ Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը և կիսապաշտպան Գոռ Մանվելյանը խաղաժամանակ չստացան։