Տանտերերը վստահ մեկնարկեց տարվա առաջին պաշտոնական խաղում և 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Խփած գոլերով աչքի ընկան Գոնսալո Գրեգորիոն և Գոռ Մանվելյանը։
1/4 եզրափակչում «Նոայի» մրցակիցը կլինի «Գանձասարը»։ Նշենք, որ սկսած 1/4 եզրափակչից զույգերի հաղթողները հայտնի կդառնան տնային և արտագնա հանդիպումների միջոցով։
Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին և տանտեր թիմ կհանդիսանա «Գանձասարը»։