-webp(85)-o(jpg).webp?token=cd0cd92d7b9fc8b5e25c0a7480d2c3c5)
Ռուի Մոտայի թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Մաթեուս Այաշը, Հովհաննես Համբարձումյանը և Բրունո Ալմեյդան: Վերջինիս տուգանայինի կատարած հարվածով է դարձել գոլի հեղինակ: Հյուրերի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում անցկացրել է հոբելյանական՝ 500-րդ խաղը:
Նշենք՝ երկրորդ խաղակեսը տանտերերն անցկացրել են 10 հոգով՝ Վահագն Հայրապետյանի հեռացումից հետո:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 1-ին:
© https://shamshyan.com/hy/article/2025/03/06/1279418