Back

Գոլառատ խաղում «Ուրարտուն» և «Նոան» հաղթողին չպարզեցին

18/05/2025
Գոլառատ խաղում «Ուրարտուն» և «Նոան» հաղթողին չպարզեցին

Հանդիպման առաջին կեսը բավականին գոլառատ ստացվեց։ Երկու թիմերի կողմից գրանցվեց 5 գնդակ։ Նախ «Ուրարտուի» կազմում Կարեն Մելքոնյանը բացեց հանդիպման հաշիվը, այնուհետև «Նոայից» աչքի ընկան Հելդեր Ֆերեյրան և Մաթեուս Այաշը։ Սակայն խաղակեսի վերջնամասում տանտերերը 2 գնդակ հեղինակեցին և հաղթողի կարգավիճակում գնացին ընդմիջման։ Երկրորդ կեսում «Նոայի» պաշտպան Գուդմունդուր Թորարինսոնը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 3:3 հաշվով։

Հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի տանը՝ ընդունելով «Արարատ–Արմենիային»։

cursor