Back

Գոլառատ ոչ–ոքի «Նոա–2»–ի հերթական խաղում

22/09/2025
Գոլառատ ոչ–ոքի «Նոա–2»–ի հերթական խաղում

Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ Առաջին խմբի 8-րդ տուրի «Արարատ–Արմենիա-2» - «Նոա-2» հանդիպումը։
 

ԳՈԼԱՌԱՏ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ
 

Հանդիպման մեկնարկը բավականին հաջող ստացվեց «Նոա-2»-ի համար։ Առաջին խաղակեսի 8-րդ և 11-րդ րոպեներին համապատասխանաբար Արթուր Թալասյանը և Սերոբ Մկրտչյանը առաջ մղեցին մեր երկրորդ թիմին։
 

Սակայն տանտերերը կարողացան առաջին կեսում հավասարեցնել հանդիպման հաշիվը։ «Արարատ-Արմենիա-2»-ի կազմում գոլի հեղինակ դարձան Սարգիս Շահվերդյանը և Դավիթ Մկրտչյանը։
 

ԽԱՂԻ ԹՐԻԼԵՐԱՅԻՆ ԱՎԱՐՏ
 

«Նոա-2»-ը հանդիպման 78-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց հարված, որը վստահ իրացրեց Գևորգ Գրիգորյանը։ Սակայն խաղի ավարտից վայրկյաններ առաջ՝ ավելացված ժամանակի 8-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Վահե Պետրոսյանը կարողացավ փրկել իր թիմին պարտությունից՝ 3-3։
 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
 

Այս հանդիպումից հետո Պաուլո Լեյտոյի գլխավորած թիմը վաստակած 6 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում։
 

Հաջորդ հանդիպումը «Նոա-2»-ը կանցկացնի տանն «Անդրանիկի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Նոա» ֆուտբոլի ակադեմիայում։

cursor