Back

Երկրորդ անընդմեջ խաղում «Նոան» ու «Ուրարտուն» գրանցեցին ոչ–ոքի

18/10/2025
Երկրորդ անընդմեջ խաղում «Նոան» ու «Ուրարտուն» գրանցեցին ոչ–ոքի

Հոկտեմբերի 18-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի ունեցավ Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Նոա» – «Ուրարտու» հանդիպումը։
 

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍԸ
 

Հանդիպման առաջին 45 րոպեների ընթացքում երկու թիմերի կազմերում տեղի ունեցան չնախատեսված փոխարինումներ՝ վնասվածքների պատճառով։ Նախ, «Ուրարտուի» կազմում Անտոն Բրատկովի փոխարեն խաղը շարունակեց Էրիկ Փիլոյանը, իսկ «Նոայի» կազմում վինգեր Մարին Յակոլիշին փոխարինեց Ալեն Գրգիչը։
 

«Նոան» ունեցավ մի քանի լավ պահեր՝ հաշիվը բացելու համար, սակայն գնդակը չհայտնվեց Միշիևի դարպասում։
 

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍՆ ՈՒ ՄԻՇԻԵՎԻ ԱՆՁՆՈՒՐԱՑ ԽԱՂԸ
 

Երկրորդ խաղակեսում Միշիևը «Ուրարտուի» դարպասում մի քանի դրվագներում փրկեց իր թիմին վերահաս գոլերից։ Առավել հաճախ «Նոայի» կազմում պահեր էր ստեղծում Հելդերը։
 

Սակայն հանդիպումն ավարտվեց առանց գոլերի։
 

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
 

Այս խաղից հետո «Նոան», «Ուրարտուն» և «Արարատ–Արմենիան»՝ վաստակած 18-ական միավորով, կիսում են 2–4-րդ տեղերը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Արարատ–Արմենիան» դեռևս կանցկացնի այս տուրում իր հանդիպումը։
 

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ
 

Հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի Ռումինիայում։ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Նոան» մրցակցի հարկի տակ կմրցի «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

cursor